ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սաուդյան Արաբիայի թագավորը Թրամփին ոսկե մեդալ է շնորհել

Սաուդյան Արաբիայի թագավորը Թրամփին ոսկե մեդալ է շնորհել
21.05.2017 | 22:25

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհել է թագավորության բարձրագույն քաղաքացիական պարգևը՝ Աբդուլազիզ թագավորի մեդալը։ Թրամփը ոսկե մեդալով է պարգևատրվել թագավորական պալատում ընդունելության ժամանակ։


Թագավորն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփի այցը նպաստում է անվտանգության ամրապնդմանը։

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ